ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ


ՀՀ դեսպան Արմեն Եգանյանը հանդիպել է Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ

  • 16-11-2011 11:16:49   | Կանադա  |  Քաղաքական
Նոյեմբերի 15-ին Կանադայի խորհրդարանում տեղի ունեցավ անդրանիկ հանդիպում ՀՀ դեսպան Արմեն Եգանյանի եւ վերստին կազմավորված Կանադա-Հայաստան բարեկամության խմբի անդամների միջեւ: Խմբում ներգրավված են 18 պատգամավորներ` Կանադայի Պահպանողական (իշխող), Ազատական եւ Նոր Ժողովրդավարական կուսակցություններից: Ըստ ՀՀ ԱԳՆ մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, ՀՀ դեսպանը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության հիմնական ուղղությունները եւ արդի մարտահրավերները: Կողմերը կարեւորեցին հայ-կանադական բարեկամության ամրապնդման, մասնավորապես՝ միջխորհրդարանական համագործակցության զարգացման հարցերը: Դեսպանը երախտագիտություն հայտնեց պատգամավորներին Կանադայի Խորհրդարանի կողմից Հայոց Ցեղասպանության ճանաչման համար: Հանդիպման վերջում դեսպանը պատասխանեց խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Հարոլդ Ալբրեխտի եւ այլ անդամների հարցերին:
Նոյյան տապան  -   Քաղաքական