Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալմաթի


Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Ալմաթի

  • 16-11-2011 12:46:21   | Ղազախստան  |  Քաղաքական
2011թ. նոյեմբերի 17-ին Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի հերթական նիստին մասնակցելու նպատակով այսօր Ալմաթի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի գլխավորած պատվիրակությունը: Նիստի ընթացքում կքննարկվեն եւ կստորագրվեն ռազմական համագործակցության բնագավառում մի շարք փաստաթղթեր: Այցի ընթացքում պլանավորված է ՀՀ պաշտպանության նախարարի երկկողմ հանդիպումները Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Ա.Սերդյուկովի, Բելառուսի Հանրապետության պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Յ.Ժադոբինի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարար Մ.Եժելի հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play