ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻՆ ԴԱՐՁԱՎ ՌՈԼԱՆ ԳԱՐՈՍԻ ՀԱՂԹՈՂ<br />


ԱՆԴՐԵ ԱՂԱՍԻՆ ԴԱՐՁԱՎ ՌՈԼԱՆ ԳԱՐՈՍԻ ՀԱՂԹՈՂ

  • 07-06-1999 20:00:00   | Հայաստան  |  Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի բաց առաջնությունում, որը համարվում է աշխարհի ոչ պաշտոնական առաջնություններից մեկը, Անդրե Աղասին շահեց գլխավոր մրցանակը եւ արժանացավ Ռոլան Գարոսի արծաթե գավաթին: Այդ մրցումներում նա 1990 եւ 91 թվականներին զիջել էր կիսաեզրափակիչներում, իսկ այս անգամ ուկրաինացի ուժեղագույն վարպետ Անդրեյ Մեդվեդեւին զիջելով առաջին երկու սեթում, չկորցրեց հավատը սեփական ուժերի նկատմամբ եւ 3,5 ժամյա պայքարում կոտրեց ուկրաինացու համառ դիմադրությունը: Նույն այս մրցաշարում Սարգիս Սարգսյանը հաղթահարել էր առաջին երեք փուլերի արգելքները:
Նոյյան տապան  -   Սպորտ