Մեկնարկում է Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը


Մեկնարկում է Առնո Բաբաջանյանի 90-ամյակին նվիրված Հայ կոմպոզիտորական արվեստի փառատոնը

  • 19-11-2011 14:10:31   | Հայաստան  |  Մշակույթ

Նոյեմբերի 21-ից դեկտեմբերի 19-ը կանցկացվի Հայ կոմպոզիտորական արվեստի «Բաբաջանյան ֆեստ» փառատոնը` նվիրված հայ մեծանուն կոմպոզիտոր Առնո Բաբաջանյանի 90-ամյակին: Փառատոնը անցկացվում է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի բարձր հովանու ներքո: «Բաբաջանյան ֆեստ»-ի կազմակերպիչներ են ՀՀ մշակույթի նախարարությունը, Հայաստանի կոմպոզիտորների ու երաժշտագետների միությունը եւ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը` գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյան: «Բաբաջանյան ֆեստ»-ի շրջանակներում կկայանա 6 համերգ: Նոյեմբերի 21-ին` ժամը 19-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենա փառատոնի հանդիսավոր բացումը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի մասնակցությամբ: Ծրագրում` Արիա-վոկալիզ, Թավջութակի կոնցերտ, Հերոսական բալլադ: Մենակատարեր` Սյուզաննա Մելքոնյան (սոպրանո), Արամ Թալալյան (թավջութակ), Արմեն Բաբախանյան (դաշնամուր): Դիրիժոր` Ռուբեն Ասատրյան: «Բաբաջանյան ֆեստ»-ի հերթական համերգները կկայանան նոյեմբերի 22-ին, դեկտեմբերի 5-ին եւ 11-ին Առնո Բաբաջանյան համերգասրահում, իսկ դեկտեմբերի 15-ին եւ 19-ին` «Արամ Խաչատրյան» համերգասրահում, ժամը 19-ին: Փառատոնի փակմանը`դեկտեմբերի 19-ի համերգին, կհնչեն Առնո Բաբաջանյանի ճանաչված երգերը` Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի եւ հայտնի էստրադային երգիչ- երգչուհիների կատարմամբ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play