Հայաստանի ձյուդոիստները պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը


Հայաստանի ձյուդոիստները պատրաստվում են աշխարհի գավաթի խաղարկությանը

  • 28-05-2011 13:57:17   | Հայաստան  |  Սպորտ
Մայիսի 28-29-ին Մոսկվայում կկայանա «Մեծ Սաղավարտ» վարկանիշային մրցաշարը: Մասնակցում են աշխարհի 63 երկրներից 463 ձյուդոիստներ, այդ թվում 279 տղաներ, 184 աղջիկներ: Հայաստանը ներկայացնում են 60 կգ քաշային Հովհաննես Դավթյանը եւ Գոռ Հարությունյանը, 66 կգ քաշային Արմեն Նազարյանը: Հայաստանի Ձյուդոյի ֆեդերացիայից տեղեկացնում են, որ մայիսի 30-ից մեր ձյուդոիստները կմասնակցեն եռօրյա ուսումնամարզական հավաքի եւ կմեկնեն Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստ` մասնակցելու աշխարհի հերթական գավաթի խաղարկությանը եւ ուսումնամարզական հավաքին: Ապրիլին Ստամբուլի Եվրոպայի առաջնության անհաջող մասնակցությունից հետո սա մեր ձյուդոիստների առաջին մեկնարկն է:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play