Բացվել է «Բազե» ակումբի նախաձեռնած «Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը<br /> <br />


Բացվել է «Բազե» ակումբի նախաձեռնած «Հաղթանակների գարուն» խորագրով գեղանկարների ցուցահանդեսը

  • 28-05-2011 13:56:52   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 28-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամի երիտասարդական կենտրոնում տեղի ունեցավ հիմնադրամի ,Բազեե ակումբի նախաձեռնած ,Հաղթանակների գարունե խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացումը: Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանը, շնորհավորելով ցուցահանդեսի մասնակիցներին եւ հյուրերին Հանրապետության օրվա առթիվ, նշեց, որ հայ երիտասարդը տարբերվում է ազգային արժեքների նկատմամբ իր մոտեցումներով: ,Ես հույս ունեմ, որ ,Բազեե ակումբի անդամները նույնպես կկրեն այդ պատասխանատվությունը մշակությաին արժեքների պահպանման, ներկայացման, քարոզման առումով, ինչն այսօր առավել քան երբեւէ կարեւոր է եւ արդիական: Մայիսը հաղթանակների մեր ամիսն է, եւ տոնական այս օրը ցանկացած գործում մեր երիտասարդներին մաղթում եմ հաղթանակե,- նշեց Կ. Ավագյանը: ,Բազեե ակումբի ղեկավար Սամվել Մերթարջյանը, անդրադառնալով ցուցահանդեսին, նշեց, որ նման միջոցառումներով ,Բազեե ակումբը տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող երիտասարդներին ինքնադրսեւորման հնարավորություն է տալիս. ,Միջոցառումը նվիրված է մայիսյան հաղթանակներին եւ արտացոլում է երիտասարդ նկարիչների պատկերացումները հաղթանակների վերաբերյալ: Ցուցահանդեսը նաեւ հնարավորություն է տալիս երիտասարդ նկարիչներին ներկայանալու հանրությանն իրենց աշխատանքներովե,- նշեց Ս. Մերթարջյանը: ,Հաղթանակների գարունե խորագրով գեղանկարների ցուցահանդեսին, որը կշարունակվի մինչեւ մայիսի 31-ը, ներկայացված են մոտ 20 երիտասարդ նկարիչների ավելի քան 30 նկարներ: \
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play