2012թ.-ի աշնանը Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ


2012թ.-ի աշնանը Հայաստանի տարածքում կանցկացվեն ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ

  • 24-11-2011 18:09:00   | Հայաստան  |  Քաղաքական
Նոյեմբերի 21-ից 24-ը Երեւանում էր գտնվում ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովի գլխավորած պատվիրակությունը` ՀԱՊԿ-ի արագ արձագանքման հավաքական ուժերի հետ համատեղ համալիր զորավարժությունների նախապատրաստմանը նվիրված խորհրդակցություններին մասնակցելու նպատակով: Զորավարժությունը ծրագրված է անցկացնել Հայաստանի տարածքում 2012թ.-ի աշնանը: Ըստ ՀՀ ՊՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովին ընդունել է ՀՀ ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը: Նա հանդիպումներ է ունեցել նաեւ ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի, ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի, ինչպես նաեւ ՀՀ ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության ու Արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավարության հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play