Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար մեկնարկել է «Նոր ուսումնական ռազմավարություն» ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը


Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար մեկնարկել է «Նոր ուսումնական ռազմավարություն» ծրագրի վերապատրաստման վիրտուալ փուլը

  • 24-11-2011 20:06:58   |   |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ
Ստեփանակերտում եւ Շուշիում արդեն մեկնարկել է «Նոր ուսումնական ռազմավարություն» ծրագրի (ՆՈՒՌ) վերապատրաստման վիրտուալ փուլը Լեռնային Ղարաբաղի ուսուցիչների համար: Ներկայումս անց է կացվում Կորպորասիոն Ամերիկայի Տեղեկատվական Տեխնոլոգիաների բաժնի կողմից մշակված Moodle կոչվող գործարկման երկրորդ մոդուլը, որում ներգրավված են 160 ուսուցիչներ: Ամեն շաբաթ կատարվում են պրակտիկ վարժություններ, որոնցում օգտագործվում են XO համակարգիչների տարբեր կիրառումներ, ինչպես նաեւ ֆորումների տեսքով քննարկումներ, որպեսզի ուսուցիչները կարողանան խորացնել իրենց տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների բնագավառում գիտելիքները: Այս փուլում ՆՈՒՌ-ի առաջնային նպատակը դասավանդողների վերապատրաստումն է` համակարգչի եւ ազատ համակարգչային ծրագրերի կիրառումը դասարան բերելու մանկավարժական մեթոդի միջոցով: Նախապատրաստման ամբողջ ծրագիրը` թե առկա եւ թե վիրտուալ, ավարտելուց եւ առաջարկված աշխատանքներում ակտիվորեն մասնակցելուց հետո ուսուցիչները պատրաստ կլինեն ստանալ համակարգիչը եւ իրենց դասերը անց կացնել XO համակարգիչներով:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play