Միխայիլ Տալի 6-րդ շախմատային հուշամրցաշարի նախավերջին` 8-րդ տուրում Լեւոն Արոնյանը սպիտակներով հաղթել է Պյոտր Սվիդլերին եւ, վաստակելով 5 միավոր՝ միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:
Մոսկվայում ընթացող այդ մրցաշարի 8-րդ տուրի մյուս՝ Վիշվանաթան Անանդ - Հիկարու Նակամուրա, Մագնուս Կարլսեն - Յան Նեպոմնյաշչի, Վասիլի Իվանչուկ - Բորիս Գելֆանդ եւ Վլադիմիր Կրամնիկ - Սերգեյ Կարյակին պարտիաներն ավարտվել են ոչ ոքի
Վերջին տուրից առաջ մրցաշարային աղյուսակը ունի հետեւյալ տեսքը՝
Արոնյան (Հայաստան) 5
Կարլսեն (Նորվեգիա) 4 ,5
Նեպոմնյաշչի (Ռուսաստան) 4,5
Կարյակին (Ռուսաստան) 4,5
Իվանչուկ (Ուկրաինա) 4,5
Անանդ (Հնդկաստան) 4
Սվիդլեր (Ռուսաստան) 4
Կրամնիկ (Ռուսաստան) 3,5
Նակամուրա (ԱՄՆ) 3
Գելֆանդ (Իսրայել) 3
Վերջին տուրում Լեւոն Արոնյանը սեւերով կխաղա Յան Նեպոմնյաշչու հետ:
