Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել <<Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները>> ընկերակցության հետ


Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել <<Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները>> ընկերակցության հետ

  • 25-11-2011 11:13:20   | ԱՄՆ  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 24-ին Լոս Անջելես քաղաքում հանդիպում է ունեցել <<Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները>> ընկերակցության մի խումբ անդամների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախ-Սփյուռք հարաբերությունների խորացմանը վերաբերող հարցեր: Հատուկ ուշադրություն է դարձվել մատաղ սերնդի հայեցի դաստիարակության խնդիրներին: Երկրի ղեկավարը կարեւորել է <<Ամերիկայի Միացյալ Նահանգների հայ վետերանները>> ընկերակցության դերակատարությունը այս գործում` նշելով Արցախի ազատամարտիկների միության հետ կապերի խորացման անհրաժեշտությունը: Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, ԱՄՆ-ում եւ Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play