Շախմատի աշխարհի առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը տարավ հերթական հաղթանակը


Շախմատի աշխարհի առաջնությունում Սամվել Տեր-Սահակյանը տարավ հերթական հաղթանակը

  • 26-11-2011 12:28:56   | Բրազիլիա  |  Սպորտ

Շախմատի աշխարհի չեմպիոն դառնալու համար Սամվել Տեր-Սահակյանն ընդամենը կես միավոր պետք է վաստակի վերջին տուրում: Նախավերջին՝ 8-րդ տուրում վանաձորցի պատանի գրոսմայստերը հաղթեց ամերիկացի Էրիկ Ռոզենին եւ, վաստակելով 7,5 միավոր, շարունակում է գլխավորել մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդողները մեկ միավոր պակաս ունեն: Բրազիլական Կալդաս Նովաս քաղաքում ընթացող շախմատի վեց տարիքային խմբերի (մինչեւ 8, 10, 12, 14, 16, 18) աշխարհի առաջնությունում հանդես են գալիս 4 հայ շախմատիստներ: 18-ամյա շախմատիստների մրցաշարում հանդես եկող Ռոբերտ Աղասարյանը հաղթեց Մանուել Խուան Գայտանին եւ, վաստակելով 5.5 միավոր, զբաղեցնում է 14-րդ հորիզոնականը։ 16 տարեկանների մրցաշարում Կարեն Գրիգորյանը ջախջախեց ադրբեջանցի Քանան Իզատին եւ, վաստակելով 6 միավոր, հնարավորություն ստացավ պայքարելու մրցանակային տեղի համար: Վերջին տուրում Կարենի մրցակիցն իրանցի Իդանի Պայան է: Նույն տարիքային խմբում Հովհաննես Գաբուզյանը ցավալի պարտություն կրեց պերուացի Յորգե Կորիից եւ զրկվեց մրցանակային տեղից: Հովհաննեսը 5,5 միավորով զբաղեցնում է 9-րդ հորզոնականը:
Նոյյան տապան  -   Սպորտ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play