ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ<br /> ԱՌՈՂՋ ՀՈԳԻ,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ<br />


ԱՌՈՂՋ ՄԱՐՄԻՆ ՈՒՆԵՆԱԼՈՒ ՀԱՄԱՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԵՏՔ Է ՈՒՆԵՆԱ
ԱՌՈՂՋ ՀՈԳԻ,- ԱՍՈՒՄ Է «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ» ԳՐՔԻ ՀԵՂԻՆԱԿԸ

  • 08-09-1998 19:20:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 8 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: 21-րդ դարի աշխարհընկալումը, մարդու եւ ազգի էությունը, ազգային շահը եւ գաղափարախոսությունը, երկրում կարգ ու կանոն հաստատելու ճանապարհները` այս եւ արդիական այլ հարցերի է նվիրված Ռոմեն Եպիսկոպոսյանի «Հայկական համակարգ» գիրքը, որը պատրաստվում է տպագրության: Աշխատության հեղինակի խոսքերով, Հայաստանի նորանկախ հանրապետությունում ազգային միասնականության հասնելու համար առաջին հերթին անհրաժեշտ է ունենալ համապատասխան հայեցակարգ, որը եւ շարադրված է առաջարկվող գրքում: Ըստ նրա, իր հեղինակած գիրքը ոչ միայն գործելու կոչ է, այլեւ պարունակում է պրակտիկ գործունեության հրահանգներ եւ ուղիներ: «Առողջ մարմին` այսինքն, ճիշտ քաղաքականություն եւ էֆեկտիվ տնտեսություն ունենալու համար մեր ժողովուրդը պետք է ունենա առողջ հոգի»,- գտնում է հեղինակը: Ռ. Եպիսկոպոսյանը «Նոյյան տապանի» թղթակցին տեղեկացրեց, որ գիրքը չի հանվելու ազատ վաճառքի. այն տարածվելու է բաժանորդներին, որոնց մի մասը ցանկություն են հայտնել ձեռք բերելով գիրքը եւ ղեկավարվելով աշխատության դրույթներով` իրենց կարողությունների չափով մասնակցել հայկական համակարգի կայացմանը: Հեղինակը հայտնեց նաեւ, որ մոտ օրերս ծրագրված են իր հանդիպումները գրքի ապագա ընթերցողների հետ, որտեղ կքննարկվեն գրքում շարադրված տեսությանն առնչվող հարցեր: Սեպտեմբերի 9-ին նման հանդիպում տեղի կունենա Երեւանի Ճարտարագիտական համալսարանում, իսկ սեպտեմբերի 11-ին` ճարտարապետա-շինարարական ինստիտուտում:
Նոյյան տապան  -   Մշակույթ