2012թ.-ից 2 մլն դրամից ավելի ամսական եկամուտները կհարկվեն 25 տոկոս տոկոսադրույքով` գործող 20 տոկոսի փոխարեն


2012թ.-ից 2 մլն դրամից ավելի ամսական եկամուտները կհարկվեն 25 տոկոս տոկոսադրույքով` գործող 20 տոկոսի փոխարեն

  • 29-11-2011 15:11:04   | Հայաստան  |  Տնտեսություն
Ազգային ժողովը նոյեմբերի 29-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց «Եկամտահարկի մասին» օրենքում կառավարության հեղինակած փոփոխությունների եւ լրացումների նախագիծը: Ըստ այդմ, մասնավորապես, 2012 թվականի հունվարի 1-ից կկիռարվի եկամտահարկի հաշվարկման դրույքաչափերի եռաստիճան պրոգրեսիվ սանդղակ` ներկայիս երկաստիճանի փոխարեն, եւ 2 մլն դրամից ավելի ամսական եկամուտները կհարկվեն 25 տոկոս տոկոսադրույքով` գործող 20 տոկոսի փոխարեն, իսկ մինչեւ 2 մլն դրամի չափով եկամուտների հարկման դրույքաչափերը կմնան անփոփոխ: Այսպիսով` մինչեւ 80 հազար դրամ ամսական եկամտի դեպքում կհարկվի հարկվող եկամտի 10 տոկոսը, 80 հազարից մինչեւ 2 մլն դրամի դեպքում` 8 հազար դրամին գումարած 80 հազար դրամը գերազանցող գումարի 20 տոկոսը, 2 մլն դրամից ավելի դեպքում` 392 հազար դրամին գումարած 2 մլն դրամը գերազանցող գումարի 25 տոկոսը: Կառավարության հիմնավորմամբ, փոփոխության նպատակն է տարբերակել 80 հազար դրամից ավելի եկամուտների դեպքում միջին եւ բարձր եկամուտ ստացող ֆիզիկական անձանց եկամուտների ներկայումս գործող հարկման հավասար դրույքաչափերը եւ բարձր եկամուտ ստացողների նկատմամբ կիրառել հարկման ավելի բարձր դրույքաչափ:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play