Կառավարության ուշադրության կենտրոնում է բնակֆոնդի վերականմգնման եւ դրա սեյսմակայունության ապահովման խնդիրը


Կառավարության ուշադրության կենտրոնում է բնակֆոնդի վերականմգնման եւ դրա սեյսմակայունության ապահովման խնդիրը

  • 29-11-2011 20:03:41   | Հայաստան  |  Տնտեսություն

Վարչապետ Տիգրան Սարգսյանը նոյեմբերի 29-ին ընդունել է Երեւանում ընթացող ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցներին՝ Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարար Վիկտոր Բասարգինի գլխավորությամբ: «Վստահ եմ, որ նման հանդիպումները շատ օգտակար են, որոնք նպաստում են ոչ միայն փորձի փոխանակմանը եւ առկա խնդիրների լուծման նոր ուղիների ու քայլերի մշակմանը, այլեւ համագործակցության խորացմանը եւ մեր պետությունների միջեւ բարեկամական կապերի ամրապնդմանը, ինչն ամենակարեւոր քայլերից է»,- ըստ կառավարության Տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության, նշել է վարչապետը: Վիկտոր Բասարգինը շնորհակալություն է հայտնել կառավարության ղեկավարին՝ ԱՊՀ անդամ-պետությունների քաղաքաշինության ոլորտում համագործակցության միջկառավարական խորհրդի նիստի կազմակերպման համար, այնուհետեւ ներկայացրել է նիստի օրակարգը եւ քննարկման առաջնային հարցերը: Նիստի մասնակիցները նշել են, որ առկա են ԱՊՀ անդամ-պետությունների միջեւ շինարարական բնագավառի զարգացման համար հնարավոր բոլոր նախապայմանները: Ռուսաստանի Դաշնության ռեգիոնալ զարգացման նախարարն ասել է, որ այդ ուղղությամբ մշակված համագործակցության համաձայնագիրը ենթադրում է լիցենզավորման, ատեստավորման, շինարարական նորմերի ներդրման նոր գործընթաց, որը կնպաստի համակարգային հարցերի լուծմանը: Տիգրան Սարգսյանը կարեւորել է քաղաքաշինության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացումը եւ զարգացման ռազմավարական գործողությունների իրականացումը: Վարչապետը նշել է, որ կառավարության ուշադրության կենտրոնում է գտնվում դեռեւս խորհրդային ժամանակներից կառուցված բնակֆոնդի վերականմգնման եւ վերջինիս սեյսմակայունության ապահովման խնդիրը, որոնց լուծման ուղղությամբ մշակվում են նոր մեխանիզմներ եւ ծրագրեր:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play