«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է համակարգում կատարված պլանային ջրանջատումների մասին


«Երեւան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է համակարգում կատարված պլանային ջրանջատումների մասին

  • 29-11-2011 20:23:30   | Հայաստան  |  Տնտեսություն
Նոր Երզնկա գյուղի նորաստեղծ թաղամասի բնակիչներին խմելու ջրով ապահովելու համար` «Երեւան Ջուր» ՓԲԸ-ի պատվերով «Կանթեղ» ՍՊԸ-ն «Շոր-Շոր - Երեւան» մայրուղային ջրատարից դեպի Նոր Երզնկա կառուցել է 1700 մետր երկարությամբ եւ 100-150մմ տրամագծով ջրատար: Նոյեմբերի 29-ին նշված ջրատարների հատման վայրում կառուցված դիտահորում կատարվում էին միացման աշխատանքներ եւ տեղադրվում էր փական: Այսուհետ գյուղի բնակիչները «Տեխնիկական պայմանների» առկայության պարագայում կարող են փողոցի ջրագծից դեպի առանձնատներ կառուցել սեփական ջրագծեր, տեղադրել ջրաչափ եւ ունենալ կայուն ջրամատակարարում: «Երեւան Ջուր» ՓԲԸ-ն տեղեկացնում է նաեւ, որ այդ նույն պահին Դավթաշենի 4-րդ զանգվածում «Երեւան Ջուր» ՓԲԸ «Մաշտոց» շահագործման տեղամասի աշխատակիցները զբաղված էին նոր, շրջանցիկ ջրագծի միացմամբ: Առ այսօր զանգվածի զգալի մասը սնուցող ջրագծի վրա վերջին տարիներին կառուցվել են բազմաթիվ խանութներ, սպասարկման կետեր եւ այլն, որոնք վթարների դեպքում խոչնդոտում են ջրագծի վերանորոգմանը: Խնդրի լուծման նպատակով նրանց սեփականատերերը Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարության հետ պայմանավորվածությամբ սեփական միջոցներով կառուցել են 350մմ տրամագծով տվյալ հատվածը շրջանցող խողովակ, որը փոխարինում է գործող ջրատարին: Այն ոչ միայն նոր է, ինչը զգալիորեն նվազեցնում է վթարների հավանականությունը, այլեւ թույլ է տալիս Ընկերությանը արագ արձագանքել վթարներին: Նույն օրը «Հովարմար» ՍՊԸ-ն Սեւաստոպոլյան փողոցի հին, վթարային ջրագիծը փոխարինվում էր նոր, լավ հիդրոմեկուսացված ջրագծով: Հարակից փողոցի ավելի խոշոր ջրագծի հետ հատման վայրում կառուցված դիտահորում վերջին եռակցման աշխատանքներն էին ընթանում: Ինչպես տեղեկացրել է աշղեկ Էդվարդ Կարապետյանը, 100մմ տրամագծով նոր ջրագծի երկարությունը 215 մետր է: Եվս մոտ 250 մետր է կազմում փողոցից դեպի առանձնատներ տարված ավելի փոքր տրամագծով խողովակների ընդհանուր երկարությունը: Ամենուր առանձնատների առաջ ստեղծվել են դիտահորեր, որտեղ բնակիչները պետք է տեղափոխեն ջրաչափերը եւ միանան նոր ջրագծին:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play