Բակո Սահակյանի պատվին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն


Բակո Սահակյանի պատվին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն

  • 01-12-2011 11:29:08   | Արգենտինա  |  Քաղաքական

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանի պատվին նոյեմբերի 30-ին Արգենտինայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվել է պաշտոնական ընդունելություն: Նախագահ Սահակյանը կարեւորել է ՀՀ դեսպանատան եւ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի կողմից տարվող աշխատանքը` ուղղված հարավամերիկյան երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների զարգացմանը, Հայրենիք–Սփյուռք կապերի խորացմանը, հայոց ցեղասպանության ճանաչմանը եւ արցախյան հիմնախնդրի ճշմարտացի ներկայացմանը: Միջոցառմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, հայ համայնքի ներկայացուցիչներ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play