Բակո Սահակյանն այցելել է Արգենտինայի Հանրապետության հյուսիսում գտնվող Չակո նահանգ


Բակո Սահակյանն այցելել է Արգենտինայի Հանրապետության հյուսիսում գտնվող Չակո նահանգ

  • 01-12-2011 11:41:04   | Արգենտինա  |  Մամլո հաղորդագրություն
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը նոյեմբերի 30-ին այցելել է Արգենտինայի Հանրապետության հյուսիսում գտնվող Չակո նահանգ եւ ծանոթացել ագրոարդյունաբերական համալիրների աշխատանքի հետ: Առանձնակի հետաքրքրություն է առաջացրել նահանգի փորձը գյուղատնտեսության ինտենսիվ զարգացման, տոհմային անասնաբուծության, ոռոգման ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման եւ գյուղմթերքների վերամշակման ոլորտներում: Պայմանավորվածություն է ձեռք բերվել վերոհիշյալ ոլորտներում համագործակցության հաստատման շուրջ, ինչը Նախագահ Սահակյանը կարեւոր է համարել մեր հանրապետության գյուղատնտեսության զարգացմանը նոր որակ հաղորդելու տեսանկյունից: Նախագահին ուղեկցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, արգենտինահայ գործարարներ եւ բարերարներ: Այս մասին «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play