Մայր Տաճար կբերվեն սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները


Մայր Տաճար կբերվեն սուրբ Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների մասունքները

  • 01-12-2011 16:41:14   | Հայաստան  |  Գիտություն եւ տեխնոլոգիաներ

Այս տարի դեկտեմբերի 3-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է հայոց առաջին լուսավորիչների` սուրբ Թադեոս եւ սուրբ Բարդուղիմեոս առաքյալների հիշատակը: Տոնի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ, դեկտեմբերի 2-ին, երեկոյան ժամերգությանը եւ նախատոնակին, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճար կբերվեն եւ մինչեւ հաջորդ օրվա երեկոյան ժամերգություն կմնան Մայր Աթոռի Գանձատանը պահվող սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների մասունքները: Դեկտեմբերի 3-ին, Մայր Տաճարում կմատուցվի Սուրբ Պատարագ: Այս ընթացքում հոգեւորականաց դասն ու հավատացյալ ժողովուրդը հնարավորություն կունենան իրենց խոնարհումը բերել առաքյալների սրբազան մասունքներին:
Նոյյան տապան  -   Գիտություն եւ տեխնոլոգիաներ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play