ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Սամվել Նիկոյանին


ՀՀԿ-ն ԱԺ նախագահի պաշտոնում կառաջադրի Սամվել Նիկոյանին

  • 01-12-2011 22:21:12   | Հայաստան  |  Քաղաքական
Դեկտեմբերի 1-ի երեկոյան կայացած Հայաստանի Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի եւ քաղխորհրդի նիստում որոշվել է ԱԺ նախագահի թեկնածու առաջադրել խորհրդարանի փոխնախագահ Սամվել Նիկոյանին, իսկ փոխնախագահի թեկնածու՝ Էդուարդ Շարմազանովին: Է.Շարմազանովը կազատվի ՀՀԿ խմբակցության քարտուղարի պաշտոնից, սակայն նա կշարունակի կատարել կուսակցության խոսնակի պարտականությունները: Մեկ այլ որոշմամբ կուսակցության խորհրդարանական խմբակցության քարտուղարի պաշտոնում առաջադրվել է Գագիկ Մելիքյանի թեկնածությունը: ԱԺ նախագահի եւ փոխնախագահի ընտրությունները, ըստ ամենայնի, կիրականացվեն խորհրդարանի դեկտեմբերի 5-ից մեկնարկելիք լիագումար քառօրյա նիստերում:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play