Վրաերթ մահացու ելքով


Վրաերթ մահացու ելքով

  • 02-12-2011 12:21:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 1-ի, ժամը՝ 11.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ նոյեմբերի 30-ին ժամը 23.45-ի սահմաններում Արագածոտնի մարզում` Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 2-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար: Դեռեւս չպարզված համգամանքներում «ՎԱԶ-2107» մակնիշի 21 ՕՕ 984 պետհամարանիշի ավտոմեքենան (վարորդ`1973 թվականին ծնված Արարատ Մուրադյան) բախվել է ճամփեզրին կայանված «ՎԱԶ-2107» մակնիշի 11 ԼԼ 074 պետհամարանիշի ավտոմեքենային` վրաերթի ենթարկելով մոտակայքում գտնվող քաղաքացիների` 1990 թվականին ծնված Արամ Սիմոնյանին, 1984 թվականին ծնված Հարություն Միրզախանյանին, 1991 թվականին ծնված Գագիկ Մովսիսյանին եւ 1980 թվականին ծնված Վահան Սահակյանին: Վրաերթի հետեւանքով Ա.Սիմոնյանը եւ Վ.Սահակյանը տեղում մահացել են, իսկ Հ.Միրզախանյանը եւ Գ.Մովսիսյանը՝ տարբեր աստիճանների մարմնական վնասվածքներով տեղափոխվել Աշտարակ քաղաքի բժշկական կենտրոն, որտեղ եւ Հ.Միրզախանյանը մահացել է:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play