Ավտովթար Երևան-Սիսիան ավտոճանապարհին


Ավտովթար Երևան-Սիսիան ավտոճանապարհին

  • 02-12-2011 12:43:10   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 2-ի, ժամը՝ 00.10-ին տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզում`Երեւան-Սիսիան ավտոճանապարհի 38-րդ կմ-ում տեղի է ունեցել ավտոպատահար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում Իրանի Իսլամական Հանրապետության «ՈՒԱՅՏ» մակնիշի IR 11573 պետհամարանիշի բեռնատարի բեռնախցիկից հաստոցը`ընկնելով ավտոճանապարհի երթեւեկելի մաս, բախվել է «ՀՈՒՆԴԱՅԻ» մակնիշի 409 ԼՕ 68 պետհամարանիշի բեռնատարին, ինչի հետեւանքով բեռնատարի վարորդ,1956 թվականին ծնված Գեւորգ Բադալյանը տեղում մահացել է, իսկ ուղեւոր,1992 թվականին ծնված Տիգրան Պապիկյանը, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով` տեղափոխվել է Սիսիան քաղաքի զինվորական հոսպիտալ: Տուժածի առողջականը վիճակը գնահատվել է բավարար: Հրշեջ-փրկարարները բեռնատարի խցիկից դուրս են բերել Գ.Բադալյանի դին եւ հանձնել շտապօգնության աշխատակիցներին:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play