«ԵՐԿՐԻ ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ<br /> ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ<br />


«ԵՐԿՐԻ ՕՐ» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆ
ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ-ՎԱՃԱՌՔ

  • 23-04-1998 21:33:00   | Հայաստան  |  Մշակույթ
ԵՐԵՎԱՆ, 23 ԱՊՐԻԼԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Օրերս Երեւանում սկսված «Երկրի օր» միջազգային բնապահպանական միջոցառման շրջանակներում ապրիլի 23-ին Հայաստանի Ամերիկյան համալսարանի շենքում անցկացվեց «Հայոց լեռնաշխարհ` բնության տաճարներ» խորագրով ֆոտոարվեստի հեղինակային գործերի ցուցահանդես-վաճառք: Ցուցահանդես-վաճառքը կազմակերպել է «Հայոց դպրոց» կրթամշակութային միությունը, որի գործունեության հիմնական նպատակն է ստեղծել բնապահպանական աշխարհայացքով օժտված նոր կենսաձեւ ու կրթական համակարգ` ուղղված հոգեւոր ու նյութական ներուժերի բնականոն եւ ներդաշնակ զարգացմանը: Դպրոցը նպատակ ունի պահպանել, ծաղկեցնել եւ ավելի հարստացնել հայրենի բնաշխարհը: «Հայոց դպրոց» միության տնօրենի խորհրդական Էդգար Վարդանյանը տեղեկացրեց նաեւ, որ «Հայոց դպրոց» կրթամշակութային միության համակարգում արդեն գործում է «Յոգա-բնաներդաշնակման կենտրոնը», որն անցկացնում է բնաճանաչման այդ հինավուրց արվեստի (յոգայի) համակարգված դասընթացներ:
Նոյյան տապան  -   Մշակույթ