05-12-2011 13:31:04 | Հայաստան | Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 4-ի `ժամը 08.57-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Դավիթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասի Տ.Պետրոսյան փողոցում (թիվ 21 շենքի դիմաց) տեղի է ունեցել ավտոպատահար:
Դեպքի վայր է մեկնել ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը(պարամեդիկներով):
Դեռեւս չպարզված հանգամանքներում իրար են բախվել «ԻԺ 2715» մակնիշի 24 ԼՏ 292 պետհամարանիշի եւ «Լադա 21 110» մակնիշի 74 OV 777 պետհամարանիշի ավտոմեքենաները, ինչից վարորդներ` 1949 թվականին ծնված Է.Մկրտչյանը եւ 1972 թվականին ծնված Ս.Մելքոնյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն:
Տուժածների վիճակը բավարար է: