Ավտովթար.Վարորդը և ուղևորը տեղում զոհվել են


Ավտովթար.Վարորդը և ուղևորը տեղում զոհվել են

  • 05-12-2011 13:40:04   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 4-ին`ժամը 08.53-ին ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզում` Հրազդան-Քասախ ավտոճանահարհին (Քասախ գյուղի ծայրամասում) տեղի է ունեցել ավտոպատահար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության փրկարարական ջոկատը եւ մեկ մարտական հաշվարկ: Դեռեւս չպարզված հանգամանքներում ճանապարհի երթեւեկելի մասից դուրս եկել եւ կիսակառույց շինությանն է բախվել «Տոյոտա Վինդոմ» մակնիշի 20 ԼՏ 445 պետհամարանիշի ավտոմեքենան, ինչից վարորդը եւ ուղեւորը ստացված վնասվածքներից տեղում զոհվել են: Փրկարարները դուրս են բերել Երեւան քաղաքի Թբլիսյան խճուղու թիվ 7 շենքի 25-րդ բնակարանի բնակիչ, վարորդ,1983 թվականին ծնված Վ.Սահակյանի եւ Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ,1990 թվականին ծնված Ս.Մաղաքյանի դիակները:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play