ՊՆ ինժեներասակրավորային խմբի կողմից հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է զորամաս


ՊՆ ինժեներասակրավորային խմբի կողմից հայտնաբերված զինամթերքը տեղափոխվել է զորամաս

  • 06-12-2011 11:23:20   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Դեկտեմբերի 5-ին`ժամը 15.13-ին տեղեկատվություն է ստացվել, որ Արմավիրի մարզում` «Տիեռաս դե Արմենիա» ՓԲԸ-ի տարածքում ական է հայտնաբերվել: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը եւ փրկարարական ջակատը: Դեպքի վայր ժամանած ՊՆ ինժեներասակրավորային խումբը զինամթերքի զննության արդյունքում պարզել է, որ դրանք 3 հրետանային արկեր են, որից 2-ը` 100մմ տրամաչափի (մարտական վիճակում), 1-ը` 120մմ (չգործարկված): Հայտնաբերած զինամթերքը տեղափոխվել է զորամաս:
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play