Կոմիտասյան համերգ` ՌԱՀՀԿ-ի աջակցությամբ


Կոմիտասյան համերգ` ՌԱՀՀԿ-ի աջակցությամբ

  • 26-05-2011 13:15:59   | Հայաստան  |  Մշակույթ
Սայիսի 26-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի դահլիճում տեղի ունեցավ կոմիտասյան համերգ-դասախոսություն, որը հայ դասական երաժշտության ,Կանթեղե համույթի հետ համատեղ կազմակերպել էր Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնը (ՌԱՀՀԿ): Հրավիրված էին նաեւ Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների այլ ներկայացուցիչներ: Համերգ-դասախոսությունը հակիրճ խոսքով բացեց եւ ներկաներին ողջունեց ՌԱՀՀԿ գործադիր տնօրեն Կարապետ Կալենչյանը: Երեկոյի ընթացքում, ջութակի (Լուսինե Հարությունյան) եւ դաշնամուրի (Արփինե Կալինինա) փոխադրությամբ, հնչեցին լավագույն նմուշներ մեծն Կոմիտասի ստեղծագործություններից, ինչպես նաեւ դաշնամուրային իմպրովիզացիա` կոմիտասյան մեղեդիների հիման վրա: ,Կանթեղե համույթը, որի հիմնադիրն ու գեղարվեստական ղեկավարը խոստումնալից երգահան, ռուսական ,Տրիումֆե մրցանակի դափնեկիր Ա.Կալինինան է, նպատակ ունի լայն հանրությանը` հատկապես երիտասարդներին, հասու դարձնել մեր դասական երաժշտության գանձերին` Կոմիտասից մինչեւ արդի հայ երգահաններ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play