Կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան արվեստի աշխատանքների մշտական հավաքածուի շրջայց


Կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան արվեստի աշխատանքների մշտական հավաքածուի շրջայց

  • 25-05-2011 20:03:29   | Հայաստան  |  Մշակույթ
Մայիսի 25-ին կազմակերպվել էր ՀՀ-ում ԱՄՆ-ի դեսպանատան արվեստի աշխատանքների մշտական հավաքածուի շրջայց, որին մասնակցեցին մասնագիտական տարբեր ոլորտներ ներկայացնող հյուրեր, այդ թվում նկարիչներ, արվեստագետներ, թանգարանների տնօրեններ, պաշտոնյաներ, եւ այլ: ԱՄՆ դեսպանատան արվեստի մշտական հավաքածուն, որի թեման է «Հովվերգական բնություն», տրամադրվել է ԱՄՆ պետքարտուղարության «Արվեստը դեսպանատներում» ծրագրի կողմից 2005թ.-ին, երբ դեսպանատունը տեղափոխվեց նոր տարածք: Հավաքածուն բաղկացած է 42 ժամանակակից արվեստի գործիչների 68 աշխատանքներից: Իր խոսքում դեսպան Մարի Յովանովիչը նշել է. «Մենք կազմակերպեցինք այս շրջայցը, քանի որ կարծում ենք, որ արվեստի գործերի հավաքածուն ավելին է, քան զուտ դեկոր: Այս գործերը մեր մշակութային քաղաքականության մասն են կազմում: Այս աշխատանքների հեղինակները հայ, ամերիկացի եւ ամերիկահայ արվեստագետներ են: Այդ առումով նրանց աշխատանքները նշանավորում են երկու երկրների մշակութային աշխույժ կյանքը, ինչպես նաեւ այդ մշակույթների համակցությունը»:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play