Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011թ. Մելինե Մերկուրի <br /> հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը


Տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011թ. Մելինե Մերկուրի
հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը

  • 25-05-2011 18:19:14   | Ֆրանսիա  |  Մշակույթ
Մայիսի 24-ին Փարիզում` ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ ՅՈՒՆԵՍԿՕ-Հունաստան 2011թ. Մելինե Մերկուրի հեղինակավոր մրցանակի հանձնման արարողությունը: Մելինե Մերկուր միջազգայինի մրցանակը շնորհվում է այն անհատին կամ կազմակերպություններին, որոնք նշանավոր ավանդ ունեն մշակութային բնապատկերի պահպանման եւ կառավարման բնագավառում: Այս անգամ այս պատվավոր մրցանակը կիսեցին հայաստանի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանը եւ Պաղեստինի տարածքում գտնվող Բաթիր վայրը: Պաշտոնական արարողության ժամանակ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տնօրեն Վլադիմիր Պողոսյանին այդ պատվավոր մրցանակը հանձնեցին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հունաստանի մշտական ներկայացուցիչ` դեսպան Թեոդորե Պասսասը: Մրցանակի հանձնման արարողության ընթացքում հրավիրյալներին ներկայացվեց նաեւ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի վերաբերյալ տեսաֆիլմը: Մրցանակի հայտը համատեղ պատրաստվել եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայան էին ներկայացրել ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արագելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայությունը» եւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործերով Հայաստանի ազգային հանձնաժողովը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play