Իր աշխատանքներն է սկսել «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը


Իր աշխատանքներն է սկսել «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը

  • 15-12-2011 19:42:07   | Հայաստան  |  Հասարակություն

Դեկտեմբերի 15-ին ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճում մեկնարկել է ՀՀ սփյուռքի նախարարության, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի, Երեւանի պետական համալսարանի եւ «Նորավանք» գիտակրթական հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպված «Գարեգին Նժդեհի գործունեությունը Սփյուռքում» խորագրով գիտաժողովը` նվիրված մեծ զորավար եւ գաղափարախոս Գարեգին Նժդեհի 125-ամյակին: Ըստ ՀՀ սփյուռքի նախարարության, բացման խոսքով հանդես է եկել ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը: Համաժողովի մասնակիցներին ողջունել են ՀՀ Ազգային Ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը եւ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանը: ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանի ողջույնի խոսքն ընթերցել է ՀՀ սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանը: Զեկուցումներով հանդես են եկել ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պ.գ.դ. պրոֆեսոր Էդիկ Մինասյանը(«Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից»), ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի հին դարերի բաժնի վարիչ, պ.գ.դ. Էդուարդ Դանիելյանը(«Գարեգին Նժդեհի գաղափարախոսության նշանակությունը երիտասարդ սերնդի դաստիարակության գործում»), Խ.Աբովյանի անվան ՀՊՄՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պ.գ.թ. Խաչատուր Ստեփանյանը(«Գարեգին Նժդեհը հայապահպանության եւ ազգային դաստիարակության հարցերի շուրջ»), ԵՊՀ փի­լի­սո­փայության պատմության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Սեյրան Զաքարյանը («Ազգային ինքնության նժդեհյան նախագծի շուրջ»), պատմական գիտությունների թեկնածու Ռաֆայել Համբարձումյանը («Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեության շուրջ»), փիլիսոփայական գիտությունների թեկնածուներ Արմեն Սարգսյանը («Ցեղակրոնությունը եւ ազգային ինքնության պահպանման հիմնահարցը») եւ Սիլվա Պետրոսյանը(«Գարեգին Նժդեհը հայկականության պահպանման եւ հանդուրժողականության որոշ հարցերի շուրջ»), ՀՀ սփյուռքի նախարարության հայրենադարձության եւ հետազոտությունների վարչության պետ, պ.գ.թ. Արման Եղիազարյանը(«Գարեգին Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի շուրջ («Մեր ապագան վտանգված» գրքի արդիականությունը)») եւ այլք: Ներկայացվել են դրվագներ Գարեգին Նժդեհի սփյուռքյան գործունեությունից, ինչպես նաեւ Գ.Նժդեհի դիտարկումները Հայաստանի ապագայի, ազգային ինքնության պահպանման հիմնահարցի, տնտեսագիտության եւ հայության տնտեսական կյանքի կազմակերպման վերաբերյալ եւ այլն:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play