SAS սուպերմարկետների ցանցը հայտարարում է իր նոր, մասշտաբային նախագծի մեկնարկի մասին


SAS սուպերմարկետների ցանցը հայտարարում է իր նոր, մասշտաբային նախագծի մեկնարկի մասին

  • 20-12-2011 11:57:40   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն

Դեկտեմբերի 20-ից պաշտոնապես գործում է Հայաստանում առաջին օնլայն սուպերմարկետը` SAS.am-ը: Նախագիծն իրականացնելու SAS-ի որոշումը պայմանավորված է Հայաստանում ինտերնետ օգտագործողների թվաքանակի սրընթաց աճով եւ ոլորտի հետագա զարգացման փայլուն հեռանկարով: SAS.am-ը ոչ միայն արդի տեխնոլոգիաները բիզնեսում կիրառելու լավ օրինակ է եւ Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը նպաստող կարեւոր քայլ, այլեւ համացանցում հայկական բովանդակության բացառիկ նմուշ: Դրա իրականացման վրա ամիսներ շարունակ աշխատել են բարձր որակավորում ունեցող տասնյակ աշխատակիցներ` թարգմանիչներ, ապրանքագետներ, լուսանկարիչներ, դիզայներներ, ՏՏ եւ մարքեթինգի մասնագետներ, իրավական եւ ֆինանսական խորհրդատուներ: Ծրագրավորումն իրականացվել է էլեկտրոնային խանութների պատրաստման մեջ մասնագիտացած ընկերության հսկայական անձնակազմի կողմից: Դրվել եւ լուծվել են բազմաթիվ բարդ խնդիրներ, ներդրվել են մի շարք կարեւոր համակարգեր: SAS.am-ում ներկայացված է SAS սուպերմարկետների ցանցի ողջ տեսականին` սննդամթերք եւ տնտեսական ապրանքներ: Եվրոպական էլեկտրոնային խանութների չափանիշներին համապատասխան հարմարավետ կայքում մեր այցելուները կարող են գտնել մոտ 30 հազար անուն ապրանք` իրենց անուններով, բարձր որակի լուսանկարներով, գներով եւ մանրամասն նկարագրությամբ` ներառյալ քաշը, ծավալը, բաղադրությունը, արտադրման երկիրը եւ արտադրող ընկերությունը, պահպանման եղանակը եւ այլն: Մի քանի պարզ քայլով կատարվող գնումների դիմաց մեր հաճախորդները կարող են վճարել ինչպես էլեկտրոնային առեւտրի համար ավանդական օնլայն տարբերակով, այնպես էլ պատվերը ստանալիս` պլաստիկ քարտով կամ կանխիկ: Կորպորատիվ հաճախորդների համար գործում են հատուկ պայմաններ: Առաքումն իրականացվում է ոչ միայն Երեւանի, այլեւ Հայաստանի Հանրապետության եւ Լեռնային Ղարաբաղի ողջ տարածքում` անկախ պատվիրված ապրանքի քանակից, գնից եւ ծավալից: Այսպիսով, շնորհիվ SAS.am-ի ընձեռած հնարավորությունների` SAS-ը դառնում է ամենալայն ծածկույթով սուպերմարկետների ցանցը Հայաստանում եւ հասանելի է լինում յուրաքանչյուր սպառողի` յուրաքանչյուր վայրում: Հարցերի դեպքում կարող եք կապնվել հետեւյալ հեռախոսահամարով` Արմինե Փիլոսյան +37493 04 25 78 +37410 55 05 05 (#203)
Նոյյան տապան  -   Մամլո հաղորդագրություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play