Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մասնակցեցին Փարիզում անցկացված բանաստեղծների 11-րդ բիենալեին


Հայաստանը եւ Լեռնային Ղարաբաղը մասնակցեցին Փարիզում անցկացված բանաստեղծների 11-րդ բիենալեին

  • 23-05-2011 19:04:42   | Ֆրանսիա  |  Մշակույթ
Մայիսի 15-22-ին Իլ-դը-Ֆրանս շրջանի Վալ-դը-Մարն դեպարտամենտում տեղի ունեցավ Բանաստեղծների 11-րդ բիենալեն, որին այս տարի մասնակցում էին Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Վրաստանը ներկայացնող 11 բանաստեղծներ: Հայաստանը ներկայացնում էին բանաստեղծներ Հովհաննես Գրիգորյանը, Վիոլետ Գրիգորյանը, Մարինե Պետրոսյանը, Հասմիկ Սիմոնյանը, Արփի Ոսկանյանը: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ներկայացուցիչն էր բանաստեղծ Ռոբերտ Եսայանը: Միջոցառման կազմակերպիչն էր Վալ-դը-Մարն դեպարտամենտի Գլխավոր խորհուրդի մշակույթի վարչությունը, որի ջանքերով նախապես տպագրվել էր հեղինակների կենսագրականներն ու ստեղծագործություններն ամփոփող ֆրանսերեն ժողովածուն: Հայաստանցի եւ արցախցի բանաստեղծները ներկայացրեցին իրենց ստեղծագործությունները իրենց հյուրընկալող դեպարտամենտի եւ հարակից քաղաքների (Փարիզ, Կրետեյ, Նոժան, Սեն Քենտեն, Իվրի, Վիտրի) տարբեր հաստատություններում, հանդիպումներ ունեցան Փարիզի Ուսանողական տան եւ Ալֆորվիլի գրասեր հասարակայնության հետ: Միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը մասնակցեց դեսպանորդ Աշոտ Ալեքսանյանը:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play