ՉՆԱՅԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆԸ` ԱՐԱՖԱԹԻ<br /> ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՒՍ ՈՐՈՇԱԿԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ<br />


ՉՆԱՅԱԾ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԽԱՆԴԱՎԱՌՈՒԹՅԱՆԸ` ԱՐԱՖԱԹԻ
ԵՎ ՊԱՂԵՍՏԻՆՑԻՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԴԵՌԵՒՍ ՈՐՈՇԱԿԻ ՊՐՈԲԼԵՄՆԵՐ ԵՆ ՄՆՈՒՄ

  • 22-01-1996 16:05:00   | Հայաստան  |  Միջազգային
ԳԱԶԱ, ԵՐՈՒՍԱՂԵՄ, հունվարի 22 (ՆՏ-DPA) Շաբաթ օրվա համընդհանուր ընտրությունները հաղթանակ ապահովեցին պաղեստինյան առաջնորդ Յասեր Արաֆաթի եւ Իսրայելի հետ նրա վարած խաղաղասիրական քաղաքականության համար: Սակայն այդ ընտրությունների հետ կապված խանդավառության մակերեսի տակ շատ պրոբլեմներ են մնացել չլուծված: Պաղեստինյան տարածքների վրա քվեարկողների այդ հսկա հավաքույթը շատերին հիշեցրեց 1987 թվականին Իսրայելական զավթարարների դեմ տեղի ունեցած ժողովրդական ապստամբությունը: Չնայած որ շատ իսրայելցիներ եւ պաղեստինցիներ ընդունել են , որ ընտրությունը կարեւոր քայլ էր պաղեստինյան ժողովրդի համար Իսրայելի հետ պետական մակարդակով լիակատար խաղաղություն հաստատելու ճանապարհին, ավելի զուսպ մեկնաբաններ գտնում են, որ ցանկալի խաղաղությունը դեռեւս հեռու է: «Ընտրություններով ավարտվեց խաղաղության գործընթացի միայն ամենահեշտ մասը»,- գրել է Մա'արիվ օրաթերթ խմբագրականում: «Իրական բանավեճը հետաձգվել է հաջորդ փուլ այն հույսով, որ խաղաղասիրական գործընթացը կհեշտացնի լուծումները»: Սամիհա Խալիլը` նախագահական ընտրություններում Արաֆաթի ընդդիմադիր կողմը, նմանօրինակ վերլուծություն է տվել: «Երեք մեծագույն հիմնախիդիրները մնացել են` սահմանները, Երուսաղեմի հարցը եւ փախստականների վերադարձի իրավունքները», - նշել է նա: Զուգադիպություն չէ, որ համարյա բոլոր թեկնածուները դնում են այս փշոտ պրոբլեմները իրենց ընտրական կամպանիայի մանիֆեստի ամենաառաջին տեղում: Այս վիճահարույց պրոբլեմները նախատեսվում են քննարկվել այս տարվա մայիսից սկսած, այն դեպքում, երբ երկու կողմերը համարյա տրամագծորեն հակադիր կարծիք ունեն բոլոր կետերում: Իսրայելի եւ Պաղեստինական պետության միջեւ մշտական սահմանների հարցի քննարկումը ամենաթեժը կլինի: Մոտ 150000 նորաբնակներ են ապրում Հորդանանի Արեւմտյան Ափի տարածքներում, որ առանձնացվել են պաղեստինցիների կողմից` իրենց պետության համար: Իսրայելի համար նրանց էվակուացնելը աներեւակայելի է, ինչպես նաեւ նրանց ինտեգրացումը պաղեստինյան հասարակության մեջ: Արաֆաթը խոստացել է, որ այս բոլոր հիմնախնդիրները կլուծվեն բանակցությունների հաջորդ փուլում, իսկ դրա ձախողումը ձեռնտու կլինի Համասի գլխավորած ընդդիմությանը: Եվ չնայած շաբաթ օրը կայացած ընտրություններում տարած հաղթանակին, ընտրական օկրուգների ընտրության արդյունքները ցույց են տալիս, որ Արաֆաթի քննադատները եւ անկախականները պատկառազդու աջակցություն են ստացել:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play