«Ժառանգությունը» պահանջում է չխախտել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը


«Ժառանգությունը» պահանջում է չխախտել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը

  • 23-05-2011 16:27:05   | Հայաստան  |  Տնտեսություն
Մայիսի 23-ին ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստերի մեկնարկին նստաշրջանի օրակարգի հաստատման ժամանակ քվերակության դրվեց ,Ժառանգությունե կուսակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի, Արմեն Մարտիրոսյանի, Անահիտ Բախշյանի, Լարիսա Ալավերդյանի եւ Ստյոպա Սաֆարյանի բացօթյա առեւտուրը կարգավորող օրենսդրական նախաձեռնությունը, որ քվեարկությամբ մերժվեց նստաշրջանի օրակարգ ընդգրկելը: Քվեարկության դրվեց նաեւ նույն խնդրին վերաբերող` ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի օրինագիծը, որի ընդգրկումը նստաշրջանի օրակարգ հեղինակի համաձայնությամբ հետաձգվեց մինչեւ 15 օրով: Ըստ «Ժառանգության» հայտարարության, ԱԺ նախագահությունը կոպտորեն խախտել է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը, քանի որ մինչեւ նիստը` առավոտյան ժամը 11:00-ին, Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն էր տրվել ,Ժառանգությանե պատգամավորների եւ Վիկտոր Դալլաքյանի` այլեւս միավորված օրենսդրական նախաձեռնությանը: Այդ նիստին օրինագծի հեղինակներից մասնակցում էին Վիկտոր Դալլաքյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Ստյոպա Սաֆարյանը: «Երկու օրինագծերը միավորվել էին այն բանից հետո, երբ հանձնաժողովի նախորդ նիստում` մայիսի 20-ին դրանք առանձին-առանձին քննարկվել էին, սակայն վերջնական որոշում չէր ընդունվել` հեղինակներին առաջարկելով միավորել դրանք: Համաձայն առաջարկի` օրինագծի հեղինակները միավորել էին երկու նախագծերը եւ այն Ստյոպա Սաֆարյանի կողմից թե հանձնաժողովին, թե կառավարության ներկայացուցիչին փոխանցվել է հենց այսօրվա հանձնաժողովի նիստի ժամանակ, որին մասնակցում էին Ալիկ Պետրոսյանը, Արա Նռանյանը, Արմեն Մարտիրոսյանը եւ Վարդան Այվազյանը: Հանձնաժողովն իր նիստը ավարտել է միացյալ օրինագիծը նստաշրջանի օրակարգում ներառելու դրական եզրակացությամբ: Ինչպես ամրագրում է «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը (հոդվածներ 36 եւ 38), գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած օրինագծերը ներառվում են նստաշրջանի օրակարգի լրացման մասին նախագծի 1-ին բաժնում, քվերակվում են միասին եւ ներառվում օրակարգում: Բացահայտ դեմ գնալով «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի պահանջներին` ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանի հակաօրինական պահանջով ԱԺ նախագահողը ոչ միայն օրակարգ չի ներառել ,Ժառանգությունե կուսակցության պատգամավորների ու Վիկտոր Դալլաքյանի` այլեւս միացյալ եւ դրական եզրակացություն ստացած օրինագիծը, այլեւ առանձին քվեարկություն է կազմակերպել նախկին երկու օրինագծերի` օրակարգ ընդգրկել-չընդգրկելու հարցի կապակցությամբ: ,Ժառանգությունե խմբակցությունը տեղի ունեցածը որակում է իբրեւ բացահայտ ապօրինություն եւ ԱԺ ղեկավարությունից ու կոալիցիոն պատգամավորներից պահանջում է հարգել «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքը: ,Ժառանգությունե կուսակցության պատգամավորների հեղինակած օրենքի նախագիծը շրջանառությունից դուրս է դրվել բացահայտ ապօրինի քայլերով, ինչը ամենեւին չի նշանակում, թե այն շրջանառությունից դուրս է: Հայտարարում ենք, որ «ԱԺ կանոնակարգ» ՀՀ օրենքի համաձայն` ,Ժառանգությանե պատգամավորների եւ Վիկտոր Դալլաքյանի միացյալ եւ գլխադասային հանձնաժողովի կողմից դրական եզրակացություն ստացած օրենսդրական նախաձեռնությունն ընդգրկված է նստաշրջանի օրակարգում եւ պահանջում ենք հարգել այդ աներկբա փաստն ու չեղյալ ճանաչել երկու ապօրինի քվեարկությունները: Տեղի ունեցածը մեծագույն վրդովմունքով են ընդունել նաեւ բացօթյա առեւտուր իրականացնողները, ովքեր դրա միջոցով էին վաստակում իրենց հանապազօրյա հացը, եւ նրանցից շատերը բռնել են սեփական հայրենիքից գաղթի ճանապարհը: Հիշեցնենք, որ ,Ժառանգությանե պատգամավորների հեղինակած օրինագծով առաջարկվում էր ,Առեւտրի եւ ծառայություններիե մասին մայր օրենքում առեւտուր իրականացնողների ցանկում ավելացնել անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց, ինչպիսին համարվում են բացօթյա առեւտուր իրականացնողները, ովքեր հնարավորություն կունենան օրինական հիմքերով վաճառել բույսեր ու բուսական արտադրանք, ինչպես նաեւ` մինչեւ յոթ կիլոգրամ քաշով ոչ պարենային ապրանքներ: Օրենքի նախագիծը պարտավորեցնում է համայնքների ղեկավարներին բացօթյա առեւտուր իրականացնողներին տրամադրել առնվազն 1-2 քառ. մետր տարածք` բացօթյա առեւտուրը պատշաճ կերպով կազմակերպելու համար, որի դիմաց նրանք վճարելու են պետական տուրք: Առաջարկվում է նաեւ շարժական ու ոչ շարժական սայլակների օգտագործումը, ինչը առկա է եվրոպական բազմաթիվ երկրներում: Առեւտրի եւ ծառայությունների մասին գործող օրենքը կարգավորում է մնացած հարցերը, ինչպես օրինակ` ապրանքների տեսքին, տարածքի սանիտարահիգիենիկ պայմաններին վերաբերող պահանջները»,- ասված է «Ժառանգության» մամլո ծառայության հաղորդագրությունում:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play