ՉԻԼԼԵՐԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԷՐԲԱՔԱՆԻ ՀԵՏ<br />


ՉԻԼԼԵՐԸ ՄԵՐԺԵԼ Է ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵԼ ԷՐԲԱՔԱՆԻ ՀԵՏ

  • 15-01-1996 17:24:00   | Հայաստան  |  Միջազգային
ՍՏԱՄԲՈՒԼ, 15 հունվարի («ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ»): Թուրքիայի «Բարօրություն» կուսակցության նախագահ Նեջմեդդին Էրբաքանը, որն ստանձնել է կառավարություն կազմելու պարտականությունը, հունվարի 12-ին առաջին պաշտոնական խորհրդակցությունն է ունեցել վարչապետ Թանսու Չիլլերի հետ: Էրբաքանի առաջարկին ի պատասխան Չիլլերը միանշանակ հայտարարել է, թե իր կուսակցությունը չի կարող համագործակցել «Բարօրության» հետ` գաղափարախոսական ներհակությունների պատճառով: Համենայն դեպս Էրբաքանը առաջարկների փաթեթ է հանձնել Չիլլերին: Հանդիպումից հետո Չիլլերը լրագրողներին հայտարարեց, որ ինքը մերժել է Էրբաքանի հետ կառավարություն կազմելու առաջարկը: Էրբաքանը չի հաստատել Չիլլերի խոսքերի ճշմարտացիությունը եւ հայտնել է, թե դա եղել է քաղաքավարական այցելություն եւ «Չիլլերը խոստացել է մտածել մինչեւ չորեքշաբթի»:
Նոյյան տապան  -   Միջազգային

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play