Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում ցուցադրվել է «Արարատից Սիոն» ֆիլմը<br />


Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում ցուցադրվել է «Արարատից Սիոն» ֆիլմը

  • 21-05-2011 19:09:26   | Ճապոնիա  |  Մշակույթ
Մայիսի 19-ին Ճապոնիայում Հայաստանի դեսպանությունը Տոկիոյի Միջազգային քրիստոնեական համալսարանում կազմակերպել էր «Արարատից Սիոն» վավերագրական ֆիլմի ցուցադրումը: Ըստ Հայաստանի արտաքին գործերի նախարարության Մամուլի, տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապի վարչության հաղորդագրության, 2010թ. «ՎԵՄ միդիա արթս» հեռուստաստուդիայի կողմից նկարահանված վավերագրական ֆիլմը, որն արժանացել է միջազգային կինոփառատոնների բազմաթիվ մրցանակների, ընդգրկվել էր «Քրիստոնեության շաբաթ» խորագրով համալսարանի կողմից կազմակերպվող ամենամյա միջոցառումների շարքում: Միջոցառմանը ներկա էին համալսարանի ղեկավարությունը, դասախոսներն ու ուսանողները, ԱՊՀ, եվրոպական ու արաբական երկրների, Իսրայելի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, ճապոնա-հայկական բարեկամության ընկերակցության անդամներ: Ֆիլմի ցուցադրմանը նախորդել է համալսարանի պրոռեկտոր, Ճապոնիայում Հայաստանի դեսպանության խորհրդատու, պրոֆեսոր Հրանտ Պողոսյանի ողջույնի խոսքը: Նա նշել է, որ ֆիլմի կենտրոնական թեմայից՝ Սուրբ Հողի վրա հազարամյակներ շարունակ հայկական ներկայության գաղտնիքների բացահայտումից եւ ծեսերի զտեղեն բնույթը պահպանելու մեջ հայ եկեղեցու կատարած բացառիկ դերի մասին պատմելուց բացի հեղինակները բարձրաձայնել են քրիստոնեական եւ համամարդկային արժեքների պահպանման, հոգեւոր դաստիարակության, հանուն հավատքի զոհաբերվելու պատրաստակամության մասին հավերժ հարցադրումները:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play