Տիտանիկը 2012թ-ին կցուցադրվի 3-D ֆորմատով <br />


Տիտանիկը 2012թ-ին կցուցադրվի 3-D ֆորմատով

  • 21-05-2011 00:15:46   | ԱՄՆ  |  Մշակույթ
Ջեյմս Կեմերոնի «Տիտանիկ» ֆիլմի 3-D տարբերակը պաշտոնապես կցուցադրվի թատրոններում 2012 թ-ի ապրիլի 6-ին: Ըստ Պարամաունթի` Լեոնարդո դի Կապրիոյի եւ Քեյթ Ուինսլեթի մասնակցությամբ ֆիլմի նորացված տարբերակի ցուցադրության ժամանակի ընտրությունը նվիրված է Տիտանիկի ճանապարհորդության 100-ամյակին, որն սկսվել է ապրիլի 10-ից: «Մի ամբողջ սերունդ չի տեսել Տիտանիկն այնպես, ինչպես պետք է տեսներ` մեծ էկրաններին: Իսկ սա այն Տիտանիկն է լինելու, որը երբեք ոչ ոք չի տեսել` 3D ֆորմատով, ավելի հզոր պատկերներով»,- ասել է Քեմերոնը: Նշենք, որ «Տիտանիկ»-ը բոլոր ժամանակների ամենաշահութաբեր ֆիլմերի ցանկում 2-րդն է: ԱՄՆ-ում այն հավաքել է 600 մլն դոլար, իսկ արտասահմանում` 1.2 մլրդ:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play