Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների փաստահավաք այցը կկայանա մարտի 16-ից 17-ը


Հայաստանի հարցով ԵԽԽՎ համազեկուցողների փաստահավաք այցը կկայանա մարտի 16-ից 17-ը

  • 12-03-2011 11:02:02   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը (Մեծ Բրիտանիա) եւ Ակսել Ֆիշերը ( Գերմանիա) փաստահավաք այցով Երեւանում կլինեն մարտի 16-17-ին: Ըստ ԵԽ մամլո ծառայության հաղորդագրության, նրանք մտադիր են հատուկ ուշադրություն դարձնել 2008թ.-ի մարտյան դեպքերի հետ կապված չլուծված խնդիրներին, իշխանությունների կողմից հայտարարված բարեփոխումների փաթեթի հիմնական բաղադրիչներին եւ ԶԼՄ-ների վիճակին: Համազեկուցողները նախատեսում են հանդիպել Ազգային ժողովի նախագահի, Հանրապետության նախագահի, ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների, Արդարադատության նախարարի, Մարդու իրավունքների պաշտպանի, Ոստիկանության ղեկավարության, Հեռուստատեսության եւ ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահի, ինչպես նաեւ ընդդիմության, իրավապաշտպան ոչ կառավարական կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play