Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ


Բակո Սահակյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ

  • 07-03-2011 16:08:11   | Ֆրանսիա  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը մարտի 6-ին աշխատանքային այցով ժամանել է Փարիզ: Նույն օրը նա այցելել է Սուրբ Հովհաննես Մկրտիչ Մայր տաճար եւ մասնակցել այնտեղ անցկացված հոգեւոր արարողությանը, որից հետո Բ.Սահակյանը հանդիպել է Հայ Առաքելական եկեղեցու Ֆրանսիայի թեմի առաջնորդ Նորվան արքեպիսկոպոս Զաքարյանի հետ: Հանդիպմանը քննարկվել են հայրենիք-սփյուռք, ինչպես նաեւ Արցախի ներքին եւ արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր: Բակո Սահակյանը բարձր է գնահատել Հայ Առաքելական եկեղեցու դերը Սփյուռքում ազգային ինքնության պահպանման եւ հայրենքի հետ կապերի ամրապնդման գործում: Հանդիպումից հետո Արցախի Հանրապետության Նախագահը ծաղկեպսակ է դրել Փարիզի կենտրոնում գտնվող Կոմիտասի հուշարձանին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, նույն օրը Նախագահը հանդիպում է ունեցել նաեւ «Սատար Ղարաբաղի» միության վարչական անդամների հետ եւ քննարկել կազմակերպության հետ համագործակցությանն առնչվող հարցեր: Բ.Սահակյանը Արցախի շենացման գործում սփյուռքահայ տարբեր կազմակերպությունների ակտիվ մասնակցությունը համարել է կարեւոր եւ պահանջված նաեւ ներհայկական կապերի ամրապնդման տեսանկյունից: Հանդիպումներին ներկա էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Վիգեն Չիթեչյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը, Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գեւորգյանը, պաշտոնատար այլ անձինք:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play