Մարտի 4-ին կանցկացվի ՄԻԱՎ-ի կանխարգելմանը նվիրված<br /> հայ-ռուսական համատեղ սեմինար<br />


Մարտի 4-ին կանցկացվի ՄԻԱՎ-ի կանխարգելմանը նվիրված
հայ-ռուսական համատեղ սեմինար

  • 03-03-2011 13:33:46   | Հայաստան  |  Հասարակություն
Մարտի 4-ին ժամը 11.00-ին Հայ-Ռուսական /Սլավոնական/ համալսարանում տեղի կունենա հայ-ռուսական համատեղ Սեմինար-ցուցադրում «Կրթական համակարգում ՄԻԱՎ վարակների կանխարգելման, ՄԻԱՎ-դրական ախտորոշում ունեցողների նկատմամբ հանդուրժողական վերաբերմունքի ձեւավորման, ռիսկային խմբերի հետ աշխատանքների իրականցման ոլորտում ՀՀ փորձը» թեմայով: Սեմինարը նախաձեռնել են ՅՈՒՆԻՍԵՖ-ի Մոսկովյան գրասենյակը, ՌԴ Կրթության եւ գիտության նախարարությունը, «Դաստիարակության հիմնախնդիրների հետազոտման, առողջ ապրելակերպի ձեւավորման, թմրամոլության կանխարգելման, երեխաների եւ երիտասարդության սոցիալ-մանկավարժական աջակցման կենտրոն» դաշնային պետական գիտական հաստատությունը: Սեմինարի հայեցակարգում նշվում է. «Հայաստանի Հանրապետությունը մեծ հետաքրքրություն է ներկայացնում ՄԻԱՎ-կանխարգելման բնագավառում փորձի հետազոտություններ կատարելու համար: Այսպիսով, ՀՀ Առողջապահության նախարարությունը 2007թ. հրապարակեց տեղեկատվություն այն մասին, որ UNICEF-ի հետ համատեղ մշակել է հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի տարածման դեմ պայքարի նոր ծրագիր, որտեղ հատուկ շեշտ է դրվում դեռահասների իրազեկությունը բարձրացնելու վրա: UNICEF-ի հետ նախագծի սահմաններում մշակվել են կրթական ծրագրեր 10-24 տարեկան երեխաների եւ երիտասարդների համար, որոնք նախատեսված էին ուսումնական հաստատություններում դասավանդելու համար: Այդ դեպքում հատուկ ուշադրություն էր դարձվում բարոյական արժեքների եւ ընտանիքի պրոպագանդայի վրա»: Սեմինարանին մասնակցելու են ՌԴ Կրթության եւ գիտության նախարարության, Մոսկվայի, Սամարայի, Նիժնի-Նովգորոդի եւ Սանկտ-Պետերբուրգի, ՀՀ Կրթության եւ գիտության նախարարության, Երեւանի եւ մարզերի` նշված հիմնախնդիրներով զբաղվող մասնագետներ:
Նոյյան տապան  -   Հասարակություն