Մարտի 1-ի ջրբաժանից հետո Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք չի կարող ընկճել<br /> <br />


Մարտի 1-ի ջրբաժանից հետո Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք չի կարող ընկճել

  • 01-03-2011 14:25:00   | Հայաստան  |  Քաղաքական
«Ժառանգություն» կուսակցության հայտարարությունը Երեք տարի առաջ մարտի 1-ին իշխող վարչակարգը սեփական ժողովրդի հանդեպ իրագործեց մեծ ոճիր` կրակ բացելով եւ սպանելով 10, վիրավորելով հարյուրավոր անզեն, խաղաղ ճանապարհով իրենց սահմանադրական իրավունքն իրացնող եւ հանուն օրինականության պայքարող, ինչպեսեւ պատահական անցորդ քաղաքացիների: Մինչեւ օրս էլ այս ոճրագործության պատասխանատուներն ու անմիջական կատարողները չեն ստացել իրենց արժանի դատապարտումը, իսկ իշխանությունները շարունակում են քրեական գործը կոծկելու ջանքերը: ,Ժառանգությունե կուսակցությունը պահանջում է, որպեսզի պատժվեն 2008թ. մարտի 1-ի ազգային ողբերգության բոլոր կազմակերպիչներն ու կատարողները: Մենք նաեւ կիսում ենք մեր զոհված հայրենակիցների հարազատների վիշտը` ցանկանալով սփոփել նրանց այն համոզմամբ, որ իրենց զավակների, եղբայրների, հայրերի նահատակությունն իզուր չէր: Իրենց կյանքով նրանք առավել հիմնավոր արմատավորեցին Հայաստանում քաղաքացիական հասարակությունը, նշանավորեցին հանուն ազատության եւ արժանապատվության պայքարի, սեփական ուժերի հանդեպ ժողովրդի հավատի անսասանությունը: Իրենց կյանքով նրանք Մարտի 1-ը դարձրին մի ջրբաժան, որից այն կողմ Հայաստանի ժողովրդին այլեւս ոչ ոք եւ ոչինչ չի կարող ընկճել: ,Ժառանգությունըե, որը մշտապես, այդ թվում մարտի 1-ին, եղել է ժողովրդի հետ, այսօր էլ զորավիգ է եւ տեր է Երեւանում, թե երկրի ողջ տարածքում` փողոցում, թե առօրյայում հաղթական ճշմարտությանը, Հայրենիքի ապագայի եւ սեփական իրավունքների համար մեր համաքաղաքացիների մղած պայքարին, մեր հավաքական ու օրինական իրավատիրությանը: ,Ժառանգությունե կուսակցություն 1 մարտի 2011 Երեւան
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play