Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել “Հայրենիք” խմբակցության անդամների հետ


Բակո Սահակյանը հանդիպում է ունեցել “Հայրենիք” խմբակցության անդամների հետ

  • 24-02-2011 18:34:04   | Հայաստան  |  Քաղաքական
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 24-ին հանդիպում է ունեցել Ազգային ժողովի “Հայրենիք” խմբակցության անդամների հետ: Հանդիպման ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակություն խորհրդարանի գործունեությանը, երկրի ներքին եւ արտաքին քաղաքականությանը, ինչպես նաեւ բանակ–հասարակություն կապերի ամրապնդմանն առնչվող հարցերի լայն շրջանակի վերաբերյալ: Երկրի ղեկավարն ընդգծել է բոլոր քննարկված հարցերի լուծման գործում խմբակցության ավելի ակտիվ ներգրավման եւ ջանքերի համախմբման անհրաժեշտությունը` նշելով, որ նման ձեւաչափով հանդիպումները կկրեն պարբերական բնույթ: ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play