Արվեստը կոչված է միավորել մարդկանց


Արվեստը կոչված է միավորել մարդկանց

  • 02-02-2011 14:45:08   | Հայաստան  |  Մշակույթ
Փետրվարի 2-ին Երեւանում կայացել է Մոսկվայում նկարահանվող հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին պատմող ,Ընդհատված երգըե գեղարվեստական ֆիլմի գլխավոր պրոդյուսեր Աշոտ Պողոսյանի մամուլի ասուլիսը: Բացելով ասուլիսը` Աշոտ Պողոսյանը նշեց, որ ,Ընդհատված երգնե, առաջին հերթին, կինոյի լեզվով երկու ժողովուրդների հակամարտության մեջ պարզաբանում մտցնելու փորձ է: ,Արվեստը կոչված է միավորել մարդկանց, հենց դա ենք մենք փորձում անել: Զենք ճոճելու եւ անիմաստ սպառնալիքների ժամանակները պետք է անցյալում մնան: Ղարաբաղն ինքնորոշվել, անկախացել է դեռ 1991 թվին, եւ այժմ հետքայլ չի կարող լինել: Ադրբեջանը պետք է այնքան արիություն գտնի իր մեջ, որ ընդունի այս փաստը եւ սատարի հարաբերությունները կարգավորելու կառուցողական երկխոսությանը: Մեր ֆիլմը լավ առիթ է երկու ժողովուրդների փոխըմբռնման համար անհրաժեշտ նախադրյալներ ստեղծելու համարե: Ադրբեջանցի լրագրող Գյուլշան Բաբաեւայի` էլեկտրոնային փոստով ուղարկած ադրբեջանական կողմի հետ համագործակցության մասին հարցին Պողոսյանը պատասխանել է. ,Նկարահանող խումբը բազմիցս հայտարարել է, որ պատրաստ է համագործակցության բոլոր շահագրգիռ անձանց հետ: Դա վերաբերում է նաեւ Ադրբեջանի ներկայացուցիչներին, որոնք դեռ չեն արել համագործակցության որեւէ առաջարկ, հակառակն, Ադրբեջանը ջանք չի խնայում ապագա կինոնկարը վարկաբեկելու համարե: Պատասխանելով մեկ ուրիշ ադրբեջանցի լրագրողի` Վուգար Իսմաիլովի հարցին` նախկինում արած հայտարարության վերաբերյալ, թե ֆիլմում ցուցադրվում է երկու ժողովուրդների էթնիկական անհամատեղելիությունը, Պողոսյանն ասաց. ,Չխոստովանել, որ մեր հասարակություններում շատերն ունեն այդ կարծիքը, արդարության դեմ մեղանչել կլինի: Խոսել առկա կարծրատիպի մասին` չի նշանակում ,նկարահանել ֆիլմ էթնիկական անհամատեղելիության մասինե: Հակառակը` մենք ցանկանում ենք ցույց տալ, որ Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչումից հետո, որը քեմալական Թուրքիայի եւ բոլշեւիկների հանցավոր պայմանավորվածությամբ 20-րդ դարեսկզբին մտցվել է Ադրբեջանական ՍՍՀ կազմ, կարող են ստեղծվել երկու հարեւան ժողովուրդների հարաբերությունների կարգավորման նախադրյալներ: Զուր չէ ընտրված ֆիլմի կարգախոսը. ,Պատերազմի վերջնական նպատակը խաղաղությունն էե: Նկարահանող խումբը զղջում է, որ Ադրբեջանը` ղեկավարվելով ,չեմ տեսել, բայց դատապարտում եմե սկզբունքնով, ամեն կերպ փորձում է խոչընդոտել նախագծին եւ ծավալել է ագրեսիվ արշավ ԶԼՄ-ներում: Պատճառն ակնհայտ է. չընդունել այն, ինչ արվում է հայկական կողմից` անկախ բավանդակությունից եւ նպատակից: Սակայն ես հակված եմ կարծելու, որ դեռ սպառված չեն բաց երկխոսության եւ փոխըմբռնման հնարավորությունները: Ֆիլմի միջոցով` Ղարաբաղյան հիմնահարցն ու դրա հետ կապված հետագա զարգացումները միջազգային հանրությանը պիտի ներկայացվեն չաղավաղված տեսքով: Մենք կոչ ենք ադրբեջանական կողմին դրսեւորել ողջամտություն եւ միանալ նախագծինե: Աշոտ Պողոսյանը հայտնեց, որ ֆիլմի թրեյլերի շնորհանդեսը կկայանա արդեն փետրվարի վերջին: Գլխավոր պրոդյուսերը նշեց նաեւ, որ ֆիլմի պաշտոնական`www.prervannaya-pesnya.ru կայքի գործարկումից հետո, երկու շաբաթվա ընթացքում, այն ունեցել է ավելի քան հարյուր հազար այցելու, որոնցից ավելի քան 30000-ը ադրբեջանական IP-հասցեներից:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play