Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի<br /> զինվորական դատախազին<br />


Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի
զինվորական դատախազին

  • 25-01-2011 20:56:00   | Հայաստան  |  Քաղաքական
ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Լեռնային Ղարաբաղի հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հունվարի 25-ին ընդունել է Հայաստանի զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Կոստանյանին: Ինչպես «ՆՏ»-ին հայտնեցին ԼՂՀ նախագահի աշխատակազմի Տեղեկատվության գլխավոր վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են զինվորական դատախազության գործունեության ոլորտին առնչվող մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա էին ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը եւ գլխավոր դատախազ Արշավիր Ղարամյանը:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play