Տիգրան Սարգսյան. «Ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի<br /> հիշատակը»<br />


Տիգրան Սարգսյան. «Ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի
հիշատակը»

  • 25-01-2011 17:40:00   | Հայաստան  |  Քաղաքական
ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆՎԱՐԻ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում նախօրեին տեղի ունեցած ահաբեկության կապակցությամբ Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինին հղել է ցավակցական ուղերձ, որում մասնավորապես ասված է. «Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, Հայաստանի Հանրապետության կառավարության անունից անկեղծորեն ցավակցում եմ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցած ահաբեկության հետեւանքով տասնյակ անմեղ մարդկանց զոհվելու առիթով: Մենք ցնցված եւ վրդովված ենք այդ արյունալի հանցագործությունից: Այս դժվար պահին ռուս ժողովրդի հետ սգում ենք անմեղ զոհերի հիշատակը: Խնդրում եմ անկեղծ ցավակցություն հայտնել զոհվածների ընտանիքներին եւ հարազատներին»:
Նոյյան տապան  -   Քաղաքական

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play