Աբխազցիների 71% երկրի գյուղատնտեսության զարգացման մակարդակը գնահատել են որպես անբավարար


Աբխազցիների 71% երկրի գյուղատնտեսության զարգացման մակարդակը գնահատել են որպես անբավարար

  • 05-01-2012 12:46:20   |   |  Տնտեսություն
Տնտեսական զարգացման մակարդակը Աբխազիայում անբավարար է։ Այսպես է համարում Աբխազիայի նախագահին կից գործող ռազմավարական հետազոտությունների կենտրոնի կողմից անցկացված սոցիոլոգիական հետազոտության շրջանակներում հարցվածների 41 տոկոսը։ "Աբխազիայի Հանրապետությունում սոցիալ-տնտեսական զարգացման ներկա վիճակը եւ հեռանկարները" թեմայով անցկացված հարցման մասնակիցների 34% է միայն,Ապսինպրես գործակալության տվյալներով, գնահատել այն որպես "բավարար"։ Որպես հիմնական գործոն, որը խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, հարցվածների 26% նշել են պաշտոնյաների կոռուպցիոն գործողությունները, 21% – ռազմական գործողությունների հետեւանքները, 19% – իրավական կարգի բացակայությունը։ Գյուղատնտեսության զարգացման մակարդակը երկրում գնահատվել է շատ ցածր։ Հարցվածների 71% այն գնահատել է որպես "անբավարար"։
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play