ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես


ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես

  • 04-03-2011 21:32:03   | Հայաստան  |  Մշակույթ
Մարտի 4-ին ՄԱԿ-ի գրասենյակում բացվել է Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդես: Դրա հիմքում ընկած է այս տարվա հիշատակման թեման, այն է` «Կրթության, գործնական ուսուցման, գիտության եւ տեխնոլոգիայի հավասար հասանելիություն. պատշաճ աշխատանք կանանց համար»: Ցուցադրվել են հայ տաղանդավոր նկարիչներ Ֆլորա Բաղդասարյանի եւ Վլադիմիր Գրիգորյանի գունեղ կտավները: ՄԱԿ-ի գրասենյակում ցուցադրված նրանց արվեստի գործերը գրավել են տարբեր նախասիրությունների տեր մարդկանց` երիտասարդների, նկարիչների, միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության խմբերի, լրատվամիջոցների, ինչպես նաեւ լայն հասարակության ուշադրությունը: Ցուցահանդեսի կազմակերպման նպատակն էր ողջունել պետության ջանքերը եւ բարձրացնել հանրային իրազեկվածությունը գենդերային հավասարության ու կանանց հզորացման մասին ընդհանրապես եւ Հայաստանում, մասնավորապես: Միավորված ազգերի կազմակերպության համաշխարհային առաքելության առանցքային սկզբունքը բոլորի համար հավասար իրավունքների եւ արժանապատվության ձեռքբերումն է: ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչեւան ասաց. «Հայկական արվեստի գործերի միջոցով ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը ցանկանում է եւս մեկ անգամ հանրության ուշադրությունը սեւեռել գենդերային հավասարության խթանման հարցին եւ գնահատել կանանց ունեցած ավանդը Հայաստանի քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում»: Նկարչուհի Ֆլորա Բաղդասարյանը հավելեց. «Հայ կանայք գնահատում են գենդերային հավասարության խթանմանն ուղղված ՄԱԿ-ի կարեւոր դերը»: Ցուցահանդեսը բաց կլինի հանրության համար երեք շաբաթ` մինչեւ 2011թ. ապրիլի 28–ը, երկուշաբթիից ուրբաթ` ժամը 12:00 -15:00-ին:
Նոյյան տապան  -   Մշակույթ

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play