Մարտի 10-12-ը Երեւանում տեղի կունենա IFC-ի կողմից ֆինանսավորվող «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» -ը


Մարտի 10-12-ը Երեւանում տեղի կունենա IFC-ի կողմից ֆինանսավորվող «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011» -ը

  • 04-03-2011 21:09:12   | Հայաստան  |  Տնտեսություն
Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC) կազմակերպում է «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»-ը, որի նպատակն է ցուցադրել էներգաարդյունավետության ոլորտին վերաբերվող ապրանքներ ու ծառայություններ, որոնք կաջակցեն հայ գործարարներին բարձրացնել իրենց ձեռնարկությունների էներգաարդյունավետությունը: IFC-ի կողմից ֆինանսավորվող «ԷՆԵՐԳԱԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅՈՒՆ ԷՔՍՊՈ 2011»–ը տեղի կունենա մարտի 10-12-ը Մոսկվայի տանը, Երեւանում: Ցուցադրության հիմնական նպատակը Հայաստանի էներգաարդյունավետության շուկայի զարգացումն է փոքր եւ միջին ձեռնարկությունների ոլորտում, էներգաարդյունավետության վերջին նմուշների եւ նորանոր տեխնոլոգիաների ցուցադրումը, արտադրող - սպառող հարաբերությունների ամրապդումը, ինչպես նաեւ էներգաարդյունավետության վերաբերյալ հանրության իրազեկումը: Ցուցադրությունը կազմակերպվում է IFC Հայաստանի Կայուն էներգետիկայի ֆինանսավորման ծրագրի շրջանակներում, որը ֆինանսական աջակցություն է ստանում Ավստրիայի Ֆինանսների նախարարության կողմից: Նախագիծը ներկայացնում է «Էքսպոմեդիա» ցուցահանդեսների նախագծման կենտրոնը:
Նոյյան տապան  -   Տնտեսություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play