Արցախյան Մեծ հարսանիքի քավորը պարգեւներ է շնորհել նորածին ունեցած զույգերին


Արցախյան Մեծ հարսանիքի քավորը պարգեւներ է շնորհել նորածին ունեցած զույգերին

  • 19-01-2012 21:31:18   | Հայաստան  |  Հասարակություն
Ստեփանակերտի հարսանյաց սրահներից մեկում «Ամերիաբանկ»-ի խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանի կողմից դրամական պարգեւներ ստացան Արցախյան Մեծ հարսանիքի 250 զույգերից նրանք, որոնք 2011թ-ին նորածին են ունեցել։ Հունվարի 19-ին 80 զույգ երկրորդ երեխայի համար ստացան 3000-ական դոլար, իսկ այն երկու ընտանիքները, որոնցում զույգ երեխա էր ծնվել, ստացան 5000-ական դոլար: Ռուբեն Վարդանյանն այդ բոլոր ընտանիքների քավորն է։ Ինչպես նշեց «Ամերիաբանկ»-ի տնօրենների խորհրդի անդամ Վազրիկ Սեկոյանը, ծրագիրը շարունակական է լինելու։ Միջոցառմանը ներկա էր նաեւ Արցախի վարչապետ Արա Հարությունյանը, որը տեղեկացրեց, որ առաջիկայում Վարդանյանը նախատեսում է կազմակերպել եւս մեկ նման միջոցառում:
Նոյյան տապան  -   Հասարակություն

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play