Նոր գիրք դեռահասների համար


Նոր գիրք դեռահասների համար

  • 23-01-2012 14:35:08   | Հայաստան  |  Նոր գրքեր
«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը հատուկ դեռահաս պատանիների համար լույս է ընծայել «Անցողիկ հասակ» գիրքը։ «Անցողիկ հասակ»-ը գրքում ներկայացված 12 գրողների պատմվածքներից մեկի վերնագիրն է, որը, ինչպես նշեց գիրքը կազմած Հովիկ Վարդումյանը, արտահայտում է դրա հիմնական գաղափարը։ Հովիկ Վարդումյանը վստահեցրեց, որ նման գրական ընտրանի կազմելու եւ հրատարակելու աշխատանքը շարունակական է լինելու: «Անցողիկ հասակ»-ում ներառված են նաեւ մանկագիր Լիպարիտ Սարգսյանի պատմվածքները, որոնք, ըստ հեղինակի, հետաքրքրություն կառաջացնեն դեռահասների շրջանում եւ, ամենակարեւորը, մեծ դաստիարակչական բնույթ ունեն: «Սեղանին ինչ որ դրվի՝ սոված երեխան կուտի: Այսօր մենք ինչ մատուցում ենք երեխաներին, այն էլ վերցնում են, բայց չպետք է մոռանալ, որ նրանք էլ են ուզում լավ բան ստանալ»,- ընդգծեց Լ. Սարգսյանը:
Նոյյան տապան  -   Նոր գրքեր

https://s1.merlive.am/Noian_Tapan/embed.html?autoplay=false&play