«Արարատ»-ի տղաներն հասան եզրափակիչ


«Արարատ»-ի տղաներն հասան եզրափակիչ

  • 23-01-2012 16:21:53   | Իրան  |  Սպորտ

«Արարատ»-ի տղայոց բասկետբոլի խմբերը վեր են մագլցում: Հ.Մ.Ա.Կ.-ի տղայոց երիտասարդական բասկետբոլի խումբը, չորեքշաբթի, յունւարի 18-ին, Թեհրանի Բ կարգի լիգայի մրցութիւնների շարանում, 57-45 արդիւնքով պարտութեան մատնեց «Աքադեմիէ Շիմի» խմբին: Մրցութիւնը տեղի ունեցաւ Թեհրանի «Հէյդարնիա» մարզադաշտում: «Արարատ»-ի տղաներն այս յաղթանակով եզրափակիչ հասան ու արդէն անցան Թեհրանի առաջին կարգի երիտասարդական լիգայի խմբերի շարքը: * * * Իսկ «Արարատ»-ի տղայոց թիւ 1 արհեստավարժ բասկետբոլի խումբը, որը երկուշաբթի, յունւարի 16-ին Ուրմիայում յաւելեալ ժամանակում 88-85 հաշւով պարտւել էր, իր ուժերը վերականգնելով՝ ուրբաթ, յունւարի 20-ին Քարաջում տեղի ունեցած մրցութեան առաջին կարգի խմբերի լիգայի մրցութեան ընթացքում 72-60 արդիւնքով պարտութեան մատնեց «Հէյաթէ բասքեթբալէ Ալբորզ» խմբին եւ ամրապնդեց իր տեղը՝ աղիւսակում: Հ.Մ.Ա.Կ.-ի մարզական խմբերն ու մանաւանդ ֆուտբոլի եւ բասկետբոլի խմբերը մեծ յաջողութիւններ են ձեռք բերել ու սպասւում է, որ իրենց միութենական յանձնառութեամբ ու ֆիզիկական կարողութեամբ դեռ աւելի մեծ նւաճումներ արձանագրեն: Ջերմօրէն շնորհաւորում ենք Հ.Մ.Ա.Կ.-ի տղայոց բասկետբոլի խմբերի յաջողութիւնները եւ մաղթում ենք առաւել բարձր տեղերի նւաճում ու նոր յաղթանակներ: Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութիւն «Ալիք» օրաթերթ
Նոյյան տապան  -   Սպորտ